Հայտնի հնգյակ (Կանադա)
Հայտնի հնգյակ կամ Քաջարի հնգյակ[1] (ֆր.՝ Célèbres cinq), Կանադայի Ալբերտա նահանգից հինգ կանայք, որոնք դիմել էին Կանադայի Գերագույն դատարանին պատասխանելու հարցին՝ «Արդյոք 1867 թվականի սահմանադրական ակտի հոդված 24-ում «Անձինք» բառը ներառում է իգական սեռի ներկայացուցիչներ»` «Էդվարդսն ընդդեմ Կանադայի գլխավոր դատախազի» (Անձանց գործ) գործով[2]։ Հինգ կանայք՝ Էմիլի Մերֆին, Այրին Փարլբին, Նելլի ՄաքՔլանգը, Լուիզ ՄաքՔինին և Հենրիետա Էդվարդսը հայցի համար խնդրագիր ներկայացրեցին։ Նրանք ձգտում էին, որ կանայք օրինականորեն համարվեն անձինք և կարողանան նշանակվել Սենատում։ Հայցը ներկայացվեց 1927 թվականի օգոստոսի 27-ին[3], և 1928 թվականի ապրիլի 24-ին Կանադայի Գերագույն դատարանն ամփոփեց իր միաձայն որոշումը, որ կանայք այդպիսի «անձինք» չեն[2]։
Դատավճռի վերջին տողում ասվում է. «Հարցին, արդյոք կանայք Կանադայի Սենատում նշանակման իրավունք ունեն, պատասխանը բացասական է» (անգլ.՝ Understood to mean 'Are women eligible for appointment to the Senate of Canada,' the question is answered in the negative):
Այս դատավճիռը վերացվեց 1929 թվականի հոկտեմբերի 18-ին Բրիտանական Հատուկ խորհրդի դատական կոմիտեի կողմից։ Այս գործը հայտնի դարձավ որպես «Անձանց գործ»։ Չնայած կանադացի կանայք (սպիտակ բրիտանացի/կանադացի քաղաքացիներ) 1929 թվականին ընտրվել են շատ մարզերում և դաշնային ընտրություններում, գործը մայրցամաքային քաղաքական հավասարության մասն էր կազմում՝ Միացյալ Նահանգների սահմանադրության 19-րդ բարեփոխումից հետո նահանգներում կանանց ընտրությունների ավարտից յոթ տարի հետո, ինչը կարևոր հետևանքներ ունեցավ ոչ միայն կանանց իրավունքների համար, այլ նաև բողոքող կողմերի օգտին։ Հատուկ խորհուրդը Կանադայի սահմանադրությամբ Կանադայի դատական մոտեցման մեջ փոփոխություն մտցրեց, մի մոտեցում, որը հայտնի դարձավ որպես «կենդանի ծառի ուսմունք»։ Ոմանք սա համարեցին «արմատական փոփոխություն», մյուսները՝ որպես անգլերեն սահմանադրական փաստաթղթերի բնօրինակ շրջանակի վերականգնում, այդ թվում ներառելով 1689 թվականի «Իրավունքի մասին» օրենքը, որտեղ օգտագործվում է միայն «անձ» տերմինը, այլ ոչ թե «մարդ» բառը (կամ «կին» բառը)։
Հինգ կանայք՝
- Էմիլի Մերֆի (1868-1933), Բրիտանական կայսրության առաջին կին դատավորը։
- Այրին Փարլբի (1868-1965), գյուղատնտեսական կանանց առաջնորդ, քաղաքական գործիչ, Ալբերտայում առաջին կին նախարար, պաշտոնավարել է դեռևս դատավարության ժամանակ։
- Նելլի ՄաքՔլանգ (1873-1951), սուֆրաժիստ, հեղինակ, member of the Alberta Legislature 1921-1926 թվականներին Ալբերտայի օրենսդիր ժողովի անդամ։
- Լուիզ ՄաքՔինի (1868-1931), առաջին կինն է, որ ընտրվել է Ալբերտայի Օրենսդիր ժողովում կամ Կանադայի օրենսդիր մարմնում կամ Բրիտանական կայսրության մնացած մասերում, դատավարության ժամանակ այլևս Օրենսդիր ժողովի անդամ չի եղել։
- Հենրիետա Էդվարդս (1849-1931), աշխատող կանանց պաշտպան, Victorian Order of Nurses հասարակական, բարեգործական կազմակերպության հեղինակ և հիմնադիր անդամ։
Հինգ կանանցից ոչ մեկը սենատոր չդարձավ. առաջին կին սենատորը քվեբեկցի Քայրին Ուիլսոնն էր, որը պաշտոնավարելուց հետո չորս ամիս անց նշանակվեց։ Մոտ 80 տարի անց, 2009 թվականի հոկտեմբերի 8-ին Սենատը քվեարկեց, որպեսզի հնգյակի կանայք լինեն առաջին «պատվավոր սենատորները»[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kome, Penney (1985). Women of Influence: Canadian Women and Politics (1st ed.). Toronto: Doubleday Canada. էջեր 31–32. ISBN 978-0-385-23140-4.
- ↑ 2,0 2,1 Brennan, Brian (2001). Alberta Originals: Stories of Albertans Who Made a Difference. Fifth House. էջ 14. ISBN 1-894004-76-0.
- ↑ Alberta History. Vol. 47–49. Historical Society of Alberta. 1999. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «'Famous 5' named honorary senators». CBC News. CBC.ca. 2009 թ․ հոկտեմբերի 10. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Canada, Senate of. «Senate of Canada - Debates». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Famous Five from the National Archives of Canada
- Supreme Court of Canada opinion in the "Persons Case" (from CanLII)
- Judicial Committee of the Privy Council opinion in the "Persons Case" (PDF)
- JCPC opinion Արխիվացված 2015-03-28 Wayback Machine (unofficial version from Canadian Human Rights Commission)
- Canadian Encyclopedia entry Արխիվացված 2011-11-05 Wayback Machine
- Famous 5 Foundation
- The Famous 5 Monument video and essay in the Virtual Museum of Canada Արխիվացված 2013-10-29 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայտնի հնգյակ (Կանադա) կատեգորիայում։ |